Ձերբակալվել է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը

Բաժանորդագրվել

Քաղաքական գործիչը վերջին ընտրություններում պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Այս մասին հայտնում է Գյումրու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

Կոմիտեն մտադիրէ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Թե ինչի հետ է կապված քրեական գործը, չի հաղորդվում։ Քննչական կառույցում տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։

Հունիսին ձերբակալվել էր Գրիգորյանի որդին։ Նա մեղադրվում է 2025 թվականի հունիսին կատարված խուլիգանության մեջ։

Leave a comment