Ալիևը հստակ շարադրել է Հայաստանի էներգետիկ ապագայի իր տեսլականը․Մարջանյան

https://arm.sputniknews.ru/20260813/alievy-hstak-sharadrel-e-hajastani-energetik-apagaji-ir-teslakanymarjanjan-105695232.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101876954_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6249e4584a99ce1754c57b3398adadc5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արա մարջանյան, ադրբեջան, հայաստան, ատոմակայան, էներգետիկա, ատոմային էներգետիկա

արա մարջանյան, ադրբեջան, հայաստան, ատոմակայան, էներգետիկա, ատոմային էներգետիկա

Բաժանորդագրվել

Փորձագետի կարծիքով` Ալիևը Հայաստանին առաջարկում է ժամանակ կորցնել անիմաստ ծրագրերի վրա, մինչդեռ Ադրբեջանը գործնական քայլեր է կատարում տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ալիևը հստակ շարադրեց Ադրբեջանի ռազմավարությունը Հայաստանի էներգետիկ նպատակների և հեռանկարների վերաբերյալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի գործող ատոմակայանը պետք է փակվի։

Ըստ Մարջանյանի` պետք է ճիշտ հասկանալ այդ ռազմավարության էությունը։ Փորձագետի խոսքով՝ Բաքվի նպատակն է Հայաստանը պահել երկարատև քննարկումների, անորոշության և որոշումների հետաձգման դաշտում, մինչդեռ Ադրբեջանը գործնական քայլերով զարգացնում է տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքները։

«Ալիևը Հայաստանին առաջարկում է ժամանակ կորցնել անիմաստ ծրագրերի, դատարկ քննարկումների և խոսակցությունների վրա, մինչդեռ Ադրբեջանը գործնական քայլեր է կատարում տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ»,– նշեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը, սակայն դա չպետք է դառնա նոր ատոմային հզորությունների կառուցման հարցը հետաձգելու պատճառ։

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 1200 մեգավատ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ, որը հիմնված կլինի PWR կամ VVER տիպի ռեակտորներ տեխնոլոգիայի վրա։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի ատոմակայանը պետք է փակվի, Մարջանյանը նշեց, որ գործող բլոկի շահագործումից դուրսբերումը վաղ թե ուշ անխուսափելի է։

«Դա նորություն չէ։ Այդ մասին առաջին հերթին խոսում են Հայաստանի կողմից ընդունված ռազմավարական փաստաթղթերը, ոչ թե Ալիևը։ Հարցն այն է, թե ինչ է արվելու մինչև գործող բլոկի շահագործումից դուրսբերումը»,– ընդգծեց փորձագետը։

Նրա համոզմամբ՝ գործող բլոկի շահագործման ավարտից առնվազն տասը տարի առաջ պետք է սկսվի Մեծամորի հարթակում նոր հզոր ատոմային էներգաբլոկի կառուցումը։

«Ալիևի ռազմավարությունն այն է, որ Հայաստանը ժամանակ կորցնի անիմաստ քննարկումների վրա, հասնի 2030-2032 թվականներին առանց որևէ իրական աշխատանքի, և արդեն ուշ լինի 2036 թվականից հետո անհրաժեշտ հզորությունները փոխարինելու համար։ Սա է այն թակարդը, որի մեջ նա փորձում է գցել Հայաստանը»,– ասաց Մարջանյանը։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ ամերիկացի մասնագետներ են այցելել Հայկական ատոմակայան և տարբեր առաջարկներ են քննարկվում, փորձագետը նշեց, որ առայժմ որևէ գործնական առաջընթաց չի տեսնում։

«Եթե կարճ պատասխանեմ՝ այդ ուղղությամբ բավարար աշխատանք չի տարվում»,– ասաց նա։

Մարջանյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին Միացյալ Նահանգները չի ունենա այնպիսի փոքր մոդուլային ռեակտորներ, որոնք հնարավոր կլինի արագ և արդյունավետ առաջարկել Հայաստանին։

«Այս պահին ԱՄՆ-ն չունի կոնկրետ առաջարկ, որը մարմնավորված լինի մետաղի և բետոնի մեջ և հնարավոր լինի իրականացնել։ Ի տարբերություն դրա՝ Ռուսաստանում կան արդեն շահագործվող մոդուլային ռեակտորներ, սակայն ռուսական կողմը ևս կարծում է, որ Հայաստանի համար ավելի նպատակահարմար է VVER տիպի ավելի հզոր ռեակտորի կառուցումը։ Ահա սա է ամբողջ խնդիրը»,– ասաց փորձագետը

Մարջանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է արագացնի մի շարք առանցքային ծրագրերի իրագործումը՝ Իրանի հետ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ կապի զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի հետ անմիջական էլեկտրաէներգետիկ կապի հնարավորությունների քննարկումը։

«Հայաստանը պետք է հասկանա Ադրբեջանի ռազմավարությունը։ Կրկնում եմ՝ դա նշանակում է Հայաստանին պահել անպտուղ և դատարկ խոսակցությունների տիրույթում»,– ընդգծեց նա։

2018–ից տեմպը դանդաղեց. Մանվելյանը` Իրանի հետ էներգետիկ կապերի և ռուսական գազի մասին

Անդրադառնալով նոր ատոմակայանի տեխնոլոգիական ընտրությանը՝ Մարջանյանը նշեց, որ Հայաստանը նախ պետք է հստակ որոշի իր պահանջները՝ անհրաժեշտ հզորությունը, տեխնոլոգիան և ենթակառուցվածքային լուծումները, և միայն դրանից հետո ընտրի կոնկրետ առաջարկը։

«Կարծում եմ՝ առաջիկա հինգ տարիներին ամենաարդյունավետ առաջարկը ռուսական տարբերակն է, բայց դա երկրորդ հարցն է։ Առաջինը՝ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի, թե ինչ է իրեն անհրաժեշտ։ Փոքր մոդուլային ռեակտորները մեր խնդիրները չեն լուծում, իսկ դրանց շուրջ շարունակվող խոսակցությունները ժամանակի վատնում են»,– ասաց նա։

Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է փոխի նախաձեռնության տրամաբանությունը և ինքն ակտիվորեն ձևավորի տարածաշրջանային էներգետիկ օրակարգը, այլ ոչ թե արձագանքի Ադրբեջանի առաջարկած օրակարգին։

«Ոչ թե Ադրբեջանն է որոշում, այլ Ադրբեջանը ցանկանում է դառնալ որոշող ուժը։ Այս ուղղությամբ կան նաև այլ դերակատարներ, իսկ ցավալին այն է, որ հայկական կողմը բավարար ակտիվություն չի ցուցաբերում»,– հայտարարեց Մարջանյանը։

Նրա խոսքով՝ «Հայկական էներգետիկների նախաձեռնություն» կազմակերպությունը դեռ մի քանի տարի առաջ մշակել է Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարության շրջանակում նոր էլեկտրահաղորդման գծերի հեռանկարային երթուղիները, այդ թվում՝ դեպի Նախիջևան և Թուրքիա։

«Դրանք մշակվել են TRIP նախագծից առաջ և նախատեսված էին լուծելու այն խնդիրները, որոնք այսօր փորձ է արվում ներկայացնել որպես նոր նախաձեռնություններ»,– նշեց փորձագետը։

Անդրադառնալով Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությանը՝ նա նշեց, որ որոշակի աշխատանքներ կատարվում են, սակայն դրանք չեն ընթանում բավարար տեմպերով։

«Վերջերս եղել եմ Մեղրիում և Ագարակում, ամբողջ երթուղին անցել ենք։ Աշխատանքներ կան, բայց ոչ այն արագությամբ, որը անհրաժեշտ է։ Կարծում եմ՝ այս տարվա վերջում գիծը շահագործման չի հանձնվի։ Կարծում եմ՝ այդ ծրագրերը կյանքի չեն կոչվում մոտ 40 տոկոսով մեր ծուլության և անհետևողականության, իսկ 60 տոկոսով՝ արտաքին ճնշումների և Հայաստանի մեկուսացման քաղաքականության հետևանքով»,– ասաց նա։

Նա հնարավոր է համարում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ընդգրկումը ընդհանուր տարածաշրջանային էներգետիկ համակարգում՝ նշելով, որ այդ գաղափարի մասին հայկական մասնագիտական շրջանակներում խոսվել է դեռևս 2009 թվականից։

«Մենք այս հարցում առնվազն մեկ տասնամյակի առավելություն ունենք։ Ցավոք, Հայաստանի շրջափակման քաղաքականության հետևանքով մոտ 20-22 տարի կորցրեցինք և չզարգացրինք անհրաժեշտ ենթակառուցվածքները»,– ասաց նա։

Մարջանյանը հիշեցրեց, որ 2011 թվականին շահագործման հանձնվեց Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էլեկտրաէներգետիկ կապը, որը, նրա գնահատմամբ, նպատակ ուներ Հայաստանը մեկուսացնել տարածաշրջանային զարգացումներից։

«Այն ժամանակ ասում էինք, որ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը բավարար էլեկտրաէներգիա չունեն Թուրքիա արտահանելու համար։ Այդ կանխատեսումը հաստատվեց, իսկ ծրագիրը չտվեց ակնկալվող արդյունքը»,– նշեց նա։

Փորձագետը նաև կապեց այդ ենթակառուցվածքային խնդիրները Վրաստանում տեղի ունեցած խոշոր անջատումների հետ։ Նրա խոսքով՝ հուլիսին Վրաստանում տեղի ունեցած խոշոր էլեկտրամատակարարման խափանումների ազդեցությունը զգացվել է նաև Հայաստանում․ մասնավորապես, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում որոշ ժամանակով էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Միաժամանակ, հայկական համակարգը, ունենալով համեմատաբար կայուն էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածք, ըստ փորձագետի` կարողացել է արագ վերականգնել բնականոն աշխատանքը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը օգոստոսի 12-ին պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «զգուշացրել է» Հայաստանին էներգետիկ ճգնաժամի մասին ԱԷԿ- ի փակումից հետո: Ըստ նրա` ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։

Leave a comment