https://arm.sputniknews.ru/20260812/evratesili-nvor-kanvonner-haghtanaky-ajlevs-chi-erashkhavvorum-mrcujty-hjurynkalelu-iravunqy-105708669.html
Եվրատեսիլի նոր կանոններ. հաղթանակն այլևս չի երաշխավորում մրցույթը հյուրընկալելու իրավունքը
Եվրատեսիլի նոր կանոններ. հաղթանակն այլևս չի երաշխավորում մրցույթը հյուրընկալելու իրավունքը
Sputnik Արմենիա
«Եվրատեսիլի» մասնակիցների համար նվազագույն տարիքը 16-ից բարձրացվել է մինչև 18։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T23:42+0400
2026-08-12T23:42+0400
2026-08-12T23:44+0400
եվրատեսիլ
մրցույթ
կանոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/10/83082102_0:2:1601:902_1920x0_80_0_0_407ce6bdfa5e82e7098972b4d945616e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Եվրատեսիլ»-ում հաղթող մասնակիցները այլևս անվերապահորեն չեն երաշխավորի երկրին հաջորդ մրցույթը հյուրընկալելու իրավունքը։ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) նախատեսել է միջոցառումը մեկ այլ երկիր տեղափոխելու հնարավորություն, եթե առաջանան լուրջ անվտանգային ռիսկեր։ Այս մասին ասվում է մրցույթի կազմակերպիչների կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նման որոշման հիմքեր կարող են լինել զինված հակամարտությունը, աշխարհաքաղաքական լարվածությունը կամ այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել հաղթող երկրի կամ հարևան տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա։ Եթե կասկածներ առաջանան, EBU-ն կանցկացնի իրավիճակի անկախ գնահատում։ Եթե արդյունքում մրցույթի անցկացումը հաղթող երկրում համարվի անհնար, միությունը կընտրի մեկ այլ հեռարձակող, որը կստանձնի միջոցառման կազմակերպման պատասխանատվությունը, ներառյալ դրա նախապատրաստումը, արտադրությունը և իրականացումը։ Մեկ այլ փոփոխությամբ էլ «Եվրատեսիլի» մասնակիցների համար նվազագույն տարիքը 16-ից բարձրացվել է մինչև 18։ Մասնակիցները պետք է լինեն չափահաս իրենց ելույթի առաջին փորձի պահին։ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության հովանու ներքո և ամեն տարի ներգրավում է մասնակիցներ տասնյակ երկրներից։ Ռուսաստանը մրցույթին չի մասնակցել 2022 թվականից։ Դիմա Բիլանը, որը 2008 թվականին իր «Believe» երգով գրավեց առաջին տեղը, երկրին բերեց միակ հաղթանակը։ 2027 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Բուլղարիայում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/10/83082102_198:0:1401:902_1920x0_80_0_0_19bb1c2c3aa7fe4e7c8b4d3f621de020.jpg.webp
եվրատեսիլ, մրցույթ, կանոն
եվրատեսիլ, մրցույթ, կանոն
«Եվրատեսիլի» մասնակիցների համար նվազագույն տարիքը 16-ից բարձրացվել է մինչև 18։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Եվրատեսիլ»-ում հաղթող մասնակիցները այլևս անվերապահորեն չեն երաշխավորի երկրին հաջորդ մրցույթը հյուրընկալելու իրավունքը։ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) նախատեսել է միջոցառումը մեկ այլ երկիր տեղափոխելու հնարավորություն, եթե առաջանան լուրջ անվտանգային ռիսկեր։ Այս մասին ասվում է մրցույթի կազմակերպիչների կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նման որոշման հիմքեր կարող են լինել զինված հակամարտությունը, աշխարհաքաղաքական լարվածությունը կամ այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել հաղթող երկրի կամ հարևան տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա։
Եթե կասկածներ առաջանան, EBU-ն կանցկացնի իրավիճակի անկախ գնահատում։ Եթե արդյունքում մրցույթի անցկացումը հաղթող երկրում համարվի անհնար, միությունը կընտրի մեկ այլ հեռարձակող, որը կստանձնի միջոցառման կազմակերպման պատասխանատվությունը, ներառյալ դրա նախապատրաստումը, արտադրությունը և իրականացումը։
Մեկ այլ փոփոխությամբ էլ «Եվրատեսիլի» մասնակիցների համար նվազագույն տարիքը 16-ից բարձրացվել է մինչև 18։ Մասնակիցները պետք է լինեն չափահաս իրենց ելույթի առաջին փորձի պահին։
«Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության հովանու ներքո և ամեն տարի ներգրավում է մասնակիցներ տասնյակ երկրներից։ Ռուսաստանը մրցույթին չի մասնակցել 2022 թվականից։ Դիմա Բիլանը, որը 2008 թվականին իր «Believe» երգով գրավեց առաջին տեղը, երկրին բերեց միակ հաղթանակը։ 2027 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Բուլղարիայում։