2026թ. հունվար-հունիսին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 8․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 87,400.8 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 5.7%-ով։

Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 0․7%-ով և հասույթը կազմել է 854.8 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2․5%-ով և կազմել 4,969.7 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 5․9%-ով, իսկ հասույթը կազմել է 81,576.3 մլն դրամ։

Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ոլորտում արձանագրվել է 14․7% անկում, իսկ հասույթը կազմել է 3,522.4 մլն դրամ։

Բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 21,047.0 մլն դրամ՝ աճ 3%-ով։

Ինտերնետ հասանելիության ոլորտում արձանագրվել է 8․5% աճ և հասույթը կազմել է 44,583.0 մլն դրամ։

Արբանյակային հասանելիության (բացառությամբ ինտերնետի) ծառայություններից ստացվել է 1.7 մլն դրամ հասույթ և գրանցվել է անկում 8․5%-ով:

Այլ ծառայություններից ստացվել է 10,100.1 մլն դրամ հասույթ և գրանցվել է աճ՝ 13․6%-ով։

Leave a comment