Մաշտոցի պողոտայում բախվել են Lada Priora-ն ու Audi-ն. վերջինս բախվելով Եղիշե Չարենցի տուն – թանգարանի պատին
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա – Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Խ․ Ա․–ի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ա․ Գ․–ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, բախման հետևանքով Audi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Audi-ի վարորդը եղել է ոչ սթափ, ով տևական ժամանակ փորձում էր պարեկներին մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։