ՀԱՊԿ–ից դուրս գալով ոչ մի դրական բանի չենք կարող հասնել. փորձագետ

https://arm.sputniknews.ru/20260812/hapkic-durs-galvov-voch-mi-drakan-bani-chenq-karvogh-hasnel-pvordzaget-105656600.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37363966_462:0:2641:1634_1920x0_80_0_0_e9e4b5d247872f38bfc252c50e8fd127.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

Բաժանորդագրվել

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ–ի հետ հարաբերությունները խզելն ու կառույցից վերջնականապես դուրս գալը ներկա փուլում չի բխում ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ տարածաշրջանի շահերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը` մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը։

Ռուսաստանցի պաշտոնյան հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել Մոսկվայում նոյեմբերի 11-ին նախանշված կառույցի գագաթնաժողովում։ Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է բարեխիղճ կատարեն բոլոր կողմերը։

Մանգասարյանը հիշեցնում է, որ միջազգային ռազմական որևէ կառույցի չանդամակցելը Ադրբեջանի հերթական պահանջներից մեկն է, որի մասին քանիցս հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Փորձագետն արձանագրում է, որ իր քայլերով, Հայաստանն, ըստ էության, իրականացնում է հենց այդ պահանջը։

«Հայաստանի իշխանությունն այնպես է անում, որ վերջնականապես ՀԱՊԿ-ից դուրս գա, ընդ որում, չունենալով որևէ այլընտրանք։ Արդյո՞ք այդ ամենը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից ու ընդհանուր առմամբ տարածաշրջանայի վերադասավորումների կոնտեքստից։ Համենայնդեպս, հայաստանյան իշխանությունները չեն կարողանում Հայաստանի հասարակությանը ու ընդհանուր առմամբ փորձագիտական շրջանակներին տրամաբանական բացատրություն տան, այսպես ասած` համոզեն, որ դա բխում է ՀՀ շահերից։ Ամեն ինչ խոսում է հակառակի մասին, ոչ մի դրական բանի չենք կարող հասնել՝ այս ճանապարհով գնալով»,– ասում է Մանգասարյանը։

Փորձագետի գնահատմամբ` ռազմականացված կառույցին մաս կազմելը որոշակի անվտանգային կոմպոնենտ ունի` անկախ դրա անդամ երկրների հարաբերություններից։

«ՆԱՏՕ–ում էլ կան երկրներ, որոնք համարյա թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, բայց փաստացի նրանք ռազմականացված կառույցի անդամ են։ Հիմա եթե մենք փորձ կատարենք, դուրս գանք ՀԱՊԿ–ից ու զրկվենք մեր անվտանգային հովանոցից, ի՞նչ ենք շահելու։ Ամեն դեպքում այս փուլում ստեղծված աշխարհաքաղաքական վայրիվերումների շրջափուլում անվտանգային որոշակի կոմպոնենտ ունենալը, կարծում եմ, միայն կմեծացնի Հայաստանի անվտանգային կարողությունները»,– արձանագրում է Մանգասարյանը։

Հիշեցենք` 2024թ–ին ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ սառեցնում են անդամակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ ռազմական կառույցը չի հստակեցնում, թե որն է Հայաստանում իր պատասխանատվության գոտին։ Հավաքական անվտանգության կազմակերպությունից արձագանքեցին, որ իրենց պատասխանատվության գոտին Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Չբավարարվելով այդ պատասխանից, Հայաստանը դադարեց կառույցին անդամավճար տալ, իսկ վարչապետ Փաշինյանն էլ հայտարարեց, թե հաջորդ քայլը կարող է լինել ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Leave a comment