ԱՄՆ-ն և Իրանը չեն քննարկել հրադադարի ռեժիմի երկարաձգումը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260812/amn-n-ev-irany-chen-qnnarkel-hradadari-rezhimi-erkaradzgumy-zlm-105704570.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254476_123:0:872:562_1920x0_80_0_0_8df4cc9b5ab0af73172adf04d5eafda3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, բանակցություններ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, բանակցություններ

Բաժանորդագրվել

Աղբյուրը նշում է, որ քննարկվող հարցերից մեկը ԱՄՆ-ի՝ միջանկյալ համաձայնագրին վերադառնալու մասին է։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն ու Իրանը չեն քննարկել հրադադարի ռեժիմի երկարաձգման հարցը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ Իրանի իշխանությունները կարծում են, որ համաձայնագիրը գործողության մեկնարկի ամսաթիվ չի ունեցել, ուստի երկարաձգելու բան չկա:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ հարցերից մեկը, որը կողմերը միջնորդավորված քննարկում են, վերաբերում միջանկյալ համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձին և պարտավորությունների կատարման ժամկետների որոշմանը: Ընդ որում, այդ հարցում կողմերն առաջընթաց չեն գրանցել։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Leave a comment