Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները, այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ:
Կիևյան կամուրջը երթևեկության համար փակվել էր հունիսի 17-ից։