Պուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացուն



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հումանիտար նկատառումներով ներում է շնորհել ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, որը 2022 թվականից պատիժ էր կրում ռուսական բանտում։

Reuters-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին Գիլմանը ազատ արձակվելուց հետո լքել է Ռուսաստանը և ԱՄՆ պետքարտուղարության ինքնաթիռով վերադարձել հայրենիք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գիլմանի ազատ արձակման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Պուտինի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նրան ազատ է արձակել առանց որևէ նախապայմանի կամ գերիների փոխանակման։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Գիլմանի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել էր, և նա բժշկական օգնության կարիք ուներ։ Ռուբիոն նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ռուսաստանում պահվող մյուս ամերիկացիների ազատ արձակման ուղղությամբ։

Ռոբերտ Գիլմանը ձերբակալվել էր Ռուսաստանում 2022 թվականի հունվարին։ Ըստ ռուսական իշխանությունների՝ նա Վորոնեժում, հարբած վիճակում, խուլիգանություն էր արել գնացքում, իսկ հետո բռնություն գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ։ Ավելի ուշ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել՝ քննիչի և քրեակատարողական ծառայության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու համար, ինչի հետևանքով նրա պատժաժամկետը հասցվել էր 10 տարվա։

Ինքը՝ Գիլմանը, դատարանում հայտարարել էր, որ բանտում ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment