Բաժանորդագրվել
Սկզբում քաղաքապետարանը հայտարարել էր, որ կամուրջը փակ կմնա մինչև օգոստոսի վերջ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 14-ից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել էր, որ Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին։
Հիշեցնենք, որ Կիևյան կամուրջը փակ է հուլիսի 17-ից։ Սկզբնապես քաղաքապետարանը հայտարարել էր, որ կամրջով երթևեկությունը փակ կլինի մինչև օգոստոսի 29-ը։
Կամրջի հիմնանորոգման աշխատանքների համար համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ: