Քաղաքականություն
12.08.2026 | 18:18
Կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հաջորդ փուլերի վերաբերյալ կառավարության դիտարկած հնարավոր սցենարները, որոնք վերաբերում են մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։
Վարչապետի փոխանցմամբ՝ դիտարկվում է տարբերակ, որ 2027թ․ հունվարի 1-ից մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձանց համար ապահովագրության ամսական 10,800 դրամ ծախսը կբաշխվի հետևյալ կերպ․
-
4,400 դրամը կսուբսիդավորի պետությունը,
-
2,000 դրամը կվճարի աշխատողը (այն 2,000 դրամը, որը նախկինում ուղղվում էր «Զինապահ» հիմնադրամին),
-
4,400 դրամը կվճարի գործատուն։
2028 թվականից նախատեսվող փոփոխությունը․
Ըստ մշակվող մոդելի՝ 2028թ․ հունվարի 1-ից 10,800 դրամ ծախսից․
-
6,000 դրամը կվճարի աշխատողը, որը հետագայում, ըստ Փաշինյանի՝ (համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու դեպքում) կկարողանա հետ ստանալ որպես սոցիալական կրեդիտ,
-
4,800 դրամը կշարունակի վճարել գործատուն։
Եթե աշխատողի աշխատավարձը բարձրանա և գերազանցի 200,000 դրամի շեմը, ապա տվյալ քաղաքացին կտեղափոխվի բարձր աշխատավարձ ստացողների համար գործող ընդհանուր համակարգ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում վերջնական որոշում կկայացվի։ Նա նաև գործատուներին կոչ է արել հնարավորության դեպքում վերանայել աշխատավարձերը՝ հասցնելով դրանք 200,000-ից ավելի դրամի։
Վարչապետն ընդգծել է, որ նպատակն է մինչև 2029 թվականի հունվարի 1-ը համակարգում ներառել բնակչության բոլոր շերտերին։
Մանրամասները՝ տեսանյութում։