https://arm.sputniknews.ru/20260812/hajrenakani-103-amja-veteranin-harcaqnnelu-tsragiry-kievi-het-eghbajranalu-ardjunq-e-rd-105699475.html
Հայրենականի 103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագիրը Կիևի հետ եղբայրանալու արդյունք է. ՌԴ
Հայրենականի 103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագիրը Կիևի հետ եղբայրանալու արդյունք է. ՌԴ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդ ծրագրերը դիտարկում են երևանյան իրադարձությունների և պաշտոնական Հայաստանի քայլերի շարքում, որոնք ընդհանուր պատմության և հիշողության… 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T17:49+0400
2026-08-12T17:49+0400
2026-08-12T17:49+0400
ռուսաստան
հայաստան
ռոզալյա աբգարյան
հայրենական մեծ պատերազմի վետերան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_0:0:895:503_1920x0_80_0_0_2212e25928892b67e920073270e83fc2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագրերը վկայում են Եվրոպայի հետ մերձեցումից և Կիևի հետ եղբայրանալուց առաջացած բարոյական քայքայման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայրենական մեծ պատերազմի հայ վետերան, 103-ամյա Ռոզալյա Աբգարյանին մտադիր են հարցաքննել նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ քաղաքական կուսակցություններից մեկի կողմնակիցների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:Դիվանագետը նշել է, որ Աբգարյանի նման վաստակաշատ մարդիկ հպարտություն են բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են «դարչնագույն ժանտախտի» նկատմամբ հաղթանակի իրական նշանակությունը, քանի որ պատմական հիշողության, համամարդկային արժեքների և բարոյական ուղենիշների պահապաններն են:Զախարովան նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մոռացել, որ հայաստանյան «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չգտան ետ պահելու Վլադիմիր Զելենսկուն, երբ նա Երևանում սպառնում էր հարվածներ հասցնել Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունենալիք շքերթին:Մայիսի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին եվրոպացի առաջնորդների հետ մասնակցել է նաև Զելենսկին։ ՌԴ ԱԳՆ-ն այս առիթով հայտարարել է, որ Երևանից ՌԴ հասցեին սպառնալիքներով Զելենսկու ելույթին Հայաստանի պաշտոնական բացասական արձագանքի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային ոգուն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_137:0:809:504_1920x0_80_0_0_4e0139862735ee00589b18f59194345a.jpg.webp
ռուսաստան, հայաստան, ռոզալյա աբգարյան, հայրենական մեծ պատերազմի վետերան
ռուսաստան, հայաստան, ռոզալյա աբգարյան, հայրենական մեծ պատերազմի վետերան
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդ ծրագրերը դիտարկում են երևանյան իրադարձությունների և պաշտոնական Հայաստանի քայլերի շարքում, որոնք ընդհանուր պատմության և հիշողության նկատմամբ ծաղրի նմանություն ունեն:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագրերը վկայում են Եվրոպայի հետ մերձեցումից և Կիևի հետ եղբայրանալուց առաջացած բարոյական քայքայման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ավելի վառ ապացույց, թե ինչպիսի բարոյական ու հոգևոր քայքայման է հանգեցնում ներկայիս անդեմ, բարոյապես սնանկ Եվրոպայի հետ մերձեցումը և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրանալը՝ դժվար է գտնել», – ասված է գերատեսչության կայքում Զախարովայի արած մեկնաբանությունում:
Դիվանագետը նշել է, որ Աբգարյանի նման վաստակաշատ մարդիկ հպարտություն են բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են «դարչնագույն ժանտախտի» նկատմամբ հաղթանակի իրական նշանակությունը, քանի որ պատմական հիշողության, համամարդկային արժեքների և բարոյական ուղենիշների պահապաններն են:
«Նրանց խիզախության և անձնվիրության շնորհիվ Հայաստանը հիմա ապրում է և կարող է ապագայի ծրագրեր կազմել։ Հավանաբար, Երևանի բարձր կաբինետներում այդ մասին մոռացել են այնպես, ինչպես մոռացան, թե հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպել է Ռոզալյա Աբգարյանի և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանների հետ, այդ թվում Մոսկվայում՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում։ Քաջ իմանալով Ռոզալյա Սերգեևնայի պողպատե կոփվածքը՝ մենք չենք կասկածում, որ նա կհաղթահարի ցանկացած հարցաքննություն։ Բայց պարզ է նաև մեկ այլ բան. նրանք, որոնք ծաղրում են պատերազմի հիշողությունը, ինչպեսև եկեղեցին, ոչ մի սրբություն չունեն», – նշել է նա։
Զախարովան նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մոռացել, որ հայաստանյան «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չգտան ետ պահելու Վլադիմիր Զելենսկուն, երբ նա Երևանում սպառնում էր հարվածներ հասցնել Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունենալիք շքերթին:
Մայիսի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին եվրոպացի առաջնորդների հետ մասնակցել է նաև Զելենսկին։ ՌԴ ԱԳՆ-ն այս առիթով հայտարարել է, որ Երևանից ՌԴ հասցեին սպառնալիքներով Զելենսկու ելույթին Հայաստանի պաշտոնական բացասական արձագանքի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային ոգուն։