Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղերից հետո հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր զույգերը:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած սլովենական «Ցելյեն» կմրցի Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 18-ին և 19-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Հաղթողները կնվաճեն Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր, իսկ պարտվողները կխաղան Եվրոպա լիգայի հիմնական փուլում:

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի զույգերը

«Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Լիոն» (Ֆրանսիա)

«Նոկ Նեյմեգեն» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)

«Հապոել Բեր Շևա» (Իսրայել) – «Սաբահ» (Ադրբեջան)

«Սլովան» (Սլովակիա) – «Ցելյե» (Սլովենիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) – ԼԱՍԿ (Ավստրիա)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Վիկինգ» (Նորվեգիա)

«Լևսկի» (Բուլղարիա) – ԱԵԿ (Հունաստան)

Leave a comment