Կարապետյանը խոստացել է ակտիվացնել Եվրաինտեգրման հանձնաժողովի աշխատանքը (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Եվրաինտեգրման հանձնաժողովը, որի նախագահի թեկնածու պետք է առաջադրի խմբակցությունը, վերջին հինգ տարում գրեթե չի աշխատել, և իրենք նախատեսում են ակտիվացնել դրա գործունեությունը։

Խմբակցությունը նախագահի թեկնածուներ կառաջարկի Եվրոպական ինտեգրման հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներում։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանձնաժողովը տարվա ընթացքում հանդիպել է ընդամենը մեկ-երկու անգամ, եթե առհասարակ հանդիպում է կայացել, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային պրոցեսը, նաև մեր հանրությանը ցույց ենք տալու, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերել. Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատացնելու ենք, որ ժողովուրդն էլ տեսնի, որ միայն մի կողմի հետ հարաբերությունները զարգացնելու մասին պնդումները սխալ են»,-ընդգծեց Կարապետյանը։

ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:

Leave a comment