https://arm.sputniknews.ru/20260812/ynddimadir-uzheri-mijev-handipumner-ev-qnnarkumner-kan-ishkhan-saghateljan-105697792.html
Ընդդիմադիր ուժերի միջև հանդիպումներ և քննարկումներ կան․ Իշխան Սաղաթելյան
Ընդդիմադիր ուժերի միջև հանդիպումներ և քննարկումներ կան․ Իշխան Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա էր հայտարարել։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T16:44+0400
2026-08-12T16:44+0400
2026-08-12T16:47+0400
իշխան սաղաթելյան
սամվել կարապետյան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103287738_0:78:1500:922_1920x0_80_0_0_3a4e8503b685e56ad4337072359b94b6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ընդդիմադիր ուժերի միջև հանդիպումները և քննարկումները շարունակվում են։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, որը հիշեցրել էր «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի կոչի մասին՝ ընդդիմադիրներին համախմբվել մեկ հարթակում։ Նշեց, որ այս փուլում մանրամասներ հայտնելը ճիշտ չի համարում։Հավելեց, որ իշխանության հեռացումը շարունակում է լինել ընդդիմության օրակարգում, իսկ դրա համար, ըստ նրա, երկու գործիքակազմի համատեղ կիրառում է պետք՝ փողոցային պայքար և խորհրդարանական աշխատանք։«Ամեն ինչ պետք ա անել Ալիևի հագով գրված սահմանադրությունը խաթարելու համար»,- նշեց Սաղաթելյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարապետյանը կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել, ստեղծել միասնական խորհուրդ, անցկացնել հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103287738_84:0:1417:1000_1920x0_80_0_0_bab0b0a0b0901759ebfbbe5fac415b6f.jpg.webp
իշխան սաղաթելյան, սամվել կարապետյան, ընդդիմություն
իշխան սաղաթելյան, սամվել կարապետյան, ընդդիմություն
Ավելի վաղ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա էր հայտարարել։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ընդդիմադիր ուժերի միջև հանդիպումները և քննարկումները շարունակվում են։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, որը հիշեցրել էր «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի կոչի մասին՝ ընդդիմադիրներին համախմբվել մեկ հարթակում։
Նշեց, որ այս փուլում մանրամասներ հայտնելը ճիշտ չի համարում։
Հավելեց, որ իշխանության հեռացումը շարունակում է լինել ընդդիմության օրակարգում, իսկ դրա համար, ըստ նրա, երկու գործիքակազմի համատեղ կիրառում է պետք՝ փողոցային պայքար և խորհրդարանական աշխատանք։
«Ամեն ինչ պետք ա անել Ալիևի հագով գրված սահմանադրությունը խաթարելու համար»,- նշեց Սաղաթելյանը։