https://arm.sputniknews.ru/20260812/mez-mekusacnelu-en-himnakan-matakararneric-hetvo-tsvoraky-pakelu-en-ishkhan-saghateljan-105696467.html
Մեզ մեկուսացնելու են հիմնական մատակարարներից, հետո «ծորակը» փակելու են․ Իշխան Սաղաթելյան
Մեզ մեկուսացնելու են հիմնական մատակարարներից, հետո «ծորակը» փակելու են․ Իշխան Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ՀՀ իշխանությունները երկիրը մի նոր արկածախնդրության են տանելու։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T16:36+0400
2026-08-12T16:36+0400
2026-08-12T16:41+0400
հայաստան
իշխան սաղաթելյան
ադրբեջան
թուրքիա
գազ
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789254_0:12:1601:912_1920x0_80_0_0_3960f8cbe300181e884b5ec6729b39e5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող Հայաստանի համար գազի, էներգակիրների կամ այլ մատակարարումների համար այլընտրանքային աղբյուրներ լինել։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։Պատգամավորը շեշտեց՝ նման փոփոխությանը չի հավատում։ Վստահ է, որ ադրբեջանական կողմից ակտիվ մատակարարումները ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ էին տեղավորվում։ Նրա խոսքով՝ սա մեծ ծրագրի մի մաս է՝ հայ հասարակությանը մոլորեցնել, թե թշնամանքն անցյալում է, եղբայրության ժամանակն է։ Սակայն նպատակն է Հայաստանին մեկուսացնել հիմնական մատակարարներից, ապա «ծորակը» փակել։«Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է՝ թշնամանալ բարեկամ երկրների հետ և փորձ անել բարեկամանալ թշնամի երկրների հետ, արդյունքում բարեկամների հետ թշնամանալու ենք, իսկ թշնամիների հետ չենք բարեկամանալու, և երկիրը տանելու ենք նոր արկածախնդրության»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը օգոստոսի 11-ին հայտարարել է, թե Հայաստանի համար գազի մատակարարման նոր աղբյուր կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակում։ ՔՊ–ական պատգամավորը չի բացառել, որ այս համատեքստում հնարավոր է նաև Ադրբեջանից Հայաստան գազի ուղղակի մատակարարում։Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևն է հայտարարել է, թե Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպասում ԱԷԿ-ի փակումից հետո, և Բաքուն պատրաստ է էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ապահովել ճգնաժամից խուսափելու համար։
ադրբեջան
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789254_79:0:1502:1067_1920x0_80_0_0_3bdb030797e7cd2ecca3ba0080e24d2e.jpg.webp
հայաստան, իշխան սաղաթելյան, ադրբեջան, թուրքիա, գազ, էլեկտրաէներգիա
հայաստան, իշխան սաղաթելյան, ադրբեջան, թուրքիա, գազ, էլեկտրաէներգիա
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ՀՀ իշխանությունները երկիրը մի նոր արկածախնդրության են տանելու։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող Հայաստանի համար գազի, էներգակիրների կամ այլ մատակարարումների համար այլընտրանքային աղբյուրներ լինել։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ո՞նց կարելի է ենթադրել, որ թշնամի պետությունները, որոնք վերջին 100 տարվա մեջ երկու անգամ մեր սեփական հայրենիքում ցեղասպանություն են իրականացրել մեր նկատմամբ, պետություններ, որոնք հայ մարդու, հայ ինքնության հետ խնդիր ունեն, կարող են շատ արագ դառնալ բարեկամ, հրաժարվել իրենց աշխարհաքաղաքական ծրագրերից ու դառնալ այլընտրանքային մատակարարման աղբյուր»,- ասաց Սաղաթելյանը։
Պատգամավորը շեշտեց՝ նման փոփոխությանը չի հավատում։ Վստահ է, որ ադրբեջանական կողմից ակտիվ մատակարարումները ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ էին տեղավորվում։ Նրա խոսքով՝ սա մեծ ծրագրի մի մաս է՝ հայ հասարակությանը մոլորեցնել, թե թշնամանքն անցյալում է, եղբայրության ժամանակն է։ Սակայն նպատակն է Հայաստանին մեկուսացնել հիմնական մատակարարներից, ապա «ծորակը» փակել։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը օգոստոսի 11-ին հայտարարել է, թե Հայաստանի համար գազի մատակարարման նոր աղբյուր կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակում։ ՔՊ–ական պատգամավորը չի բացառել, որ այս համատեքստում հնարավոր է նաև Ադրբեջանից Հայաստան գազի ուղղակի մատակարարում։