«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»-ն արտոնություն կստանա

«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»-ն արտոնություն կստանա

«ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ն կազատվի 113․8 մլն դրամի մաքսատուրքից։ Դեռևս 2025 թվականին բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության ներկայացրած հայտը՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար։

Սակայն ապրանքների՝ Հայաստան հասնելուն պես պարզվել է, որ որոշմամբ հաստատված հավելվածում առկա որոշ ապրանքատեսակների անվանումներն ու տեխնիկական բնութագրերը նշվել են սխալով, ինչի պատճառով առաջացել է փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Բացի այդ, հաշվի առնելով պատվերների մեծ ծավալը՝ առաջացել է նաև 85․4 մլն դրամի լրացուցիչ հումք ներմուծելու անհրաժեշտություն՝ արտադրական բնականոն ընթացքը չխաթարելու համար։

Փոփոխությունների արդյունքում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 1․7 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113․8 մլն դրամ։ Ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության մեջ։

4․7 մլրդ դրամի չափով մաքսատուրքից կազատվի նաև «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ՍՊԸ-ն։ Այստեղ ևս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 15․2 մլրդ դրամի լրացուցիչ հումք՝ արտադրական պրոցեսի բնականոն ընթացքն ապահովելու համար։

Լրացումների և փոփոխության արդյունքում ընկերության ներմուծած ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 88 մլրդ դրամ։

Ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ կկիրառվի նաև 300 տոննա ծավալով կակաոյի փոշու նկատմամբ, որը նախատեսված է Հայաստանում արդյունաբերական մշակման համար։

Leave a comment