Հայ առաքելական եկեղեցին 1 տարում շուրջ 520 մլն դրամ հարկ է վճարել․ Հայկ Ֆարմանյան

Բաժանորդագրվել

Պատգամավորը նշեց` հարկերից ազատվում են միայն կրոնական գրականության վաճառքն ու ծիսակատարությունները։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին 1 տարում ավելի քան 520 մլն դրամ հարկ է վճարել։ Այսօր ԱԺ–ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։

«Հայ առաքելական սուրբ եկեղեցին հարկ վճարում է։ 2025 թվականի տվյալներով` եկեղեցին ավելի քան 520 մլն դրամի հարկ է վճարել։ Որպեսզի թյուրիմացություններից խուսափենք, ասեմ, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերից ազատվում են միայն կրոնական գրականության վաճառքն ու ծիսակատարությունները»,– ասաց Ֆարմանյանը։

Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է փայփայել, քանի որ այն ոչ միայն հավատքի ու կրոնական կենտրոն է, այլև հայապահպան կարևոր ինստիտուտ։

Նշենք, որ ըստ ՊԵԿ–ի տվյալների` 2025 թվականին Հայ առաքելական եկեղեցին ընդհանուր ավելի քան 702 մլն հարկ է վճարել, որից` 506 միլիոնը կազմել է եկամտային հարկը։

Եկեղեցուն սկսել են հարկել նաև մոմերի արտադրության հումքի համար

Leave a comment