https://arm.sputniknews.ru/20260210/erek-aghn-er-pattshary-ajsor-jragitsy-avinjany-nvor-pattshar-hajtnec-pvoseri-veraberjal-98654269.html
Երեկ աղն էր պատճառը, այսօր՝ ջրագիծը․ Ավինյանը նոր պատճառ հայտնեց փոսերի վերաբերյալ
Երեկ աղն էր պատճառը, այսօր՝ ջրագիծը․ Ավինյանը նոր պատճառ հայտնեց փոսերի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը մեկ օր առաջ ասել էր, որ մեծ ծավալով աղ են օգտագործել, որը փողոցներում է մնացել։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T16:22+0400
2026-02-10T16:22+0400
2026-02-10T16:22+0400
տիգրան ավինյան
փոս
փողոց
երևանի քաղաքապետարան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97159967_0:0:1200:675_1920x0_80_0_0_aa213cc169b459e3a7156f222854b70b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փոսերի առաջացման վերաբերյալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր պատճառներ է հայտնել։Նշենք, որ մեկ օր առաջ՝ փետրվարի 9-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ ձյան ժամանակ աղ-ավազով աշխատանքներ անելու պատճառով փողոցներում խնդիրներ են առաջացել։ Վստահեցրեց՝ այժմ փողոցներում մեծ քանակությամբ աղ կա, ինչը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում մաքրել, որպեսզի փոսալցման հետ կապված նաև մեծ ծավալի աշխատանքներ կատարվեն։Այնուամենայնիվ նշեց, որ աղի պատճառով էլ է խնդիրներ առաջացել։ Հիշեց, որ նախորդ տարի ասֆալտի վիճակն այսքան վատ չի եղել, քանի որ դեկտեմբերից մինչև 2026 թվականի հունվարը ներառյալ ռեկորդային ծավալներով աղ է օգտագործվել։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97159967_0:0:900:675_1920x0_80_0_0_8ec38f3d053a114ef64921df8bbdace4.jpg.webp
տիգրան ավինյան, փոս, փողոց, երևանի քաղաքապետարան, երևան
տիգրան ավինյան, փոս, փողոց, երևանի քաղաքապետարան, երևան
Տիգրան Ավինյանը մեկ օր առաջ ասել էր, որ մեծ ծավալով աղ են օգտագործել, որը փողոցներում է մնացել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փոսերի առաջացման վերաբերյալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր պատճառներ է հայտնել։
«Ձնամաքրման աշխատանքներից հետո ասֆալտի հետ կապված խնդիրներն առաջացել են այն հատվածներում, որտեղ կոյուղի ու ջրագիծ է անցկացվել։ Այսինքն՝ ասֆալտի նկատմամբ արդեն իսկ միջամտություն է տեղի ունեցել։ Խնդիր է առաջացել նաև այն հատվածներում, որտեղ ասֆալտի հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ տևական ժամանակ չեն իրականացվել»,- ասաց Ավինյանը։
Այնուամենայնիվ նշեց, որ աղի պատճառով էլ է խնդիրներ առաջացել։ Հիշեց, որ նախորդ տարի ասֆալտի վիճակն այսքան վատ չի եղել, քանի որ դեկտեմբերից մինչև 2026 թվականի հունվարը ներառյալ ռեկորդային ծավալներով աղ է օգտագործվել։