Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, ապրանքանիշը՝ «Մեղրու զովացուցիչ ըմպելիք»): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Պարզվել է, որ այստեղ առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ. մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չ? ?ն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը, ինչպես նաև հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պատշաճ պահպանումը,

– հատակների, դռների պատերի մի շարք հատվածներ եղել են անհարթ և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղները չեն կանխարգելել կեղտի և բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը և խոնավության խտացումը,

– սննդի կառույցը չի ունեց ել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:

Leave a comment