Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը` պատասխանելով համապատասխան հարցին։

«Մենք 2 երկրների հետ լավ հարաբերություններ ունենք։ Տարբեր հարցեր կբարձրացվեն Բաքվում։ Կարծում եմ՝ հաջողությամբ կշարունակենք հայերի ու ադրբեջանցիների հետ աշխատանքը»։

Հիշեցնենք, որ ավարտվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան։ Նա Երևանից մեկնել է Բաքու։

—00—ՄԱ

Leave a comment