ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանն ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան օգտագործում

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանն ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան օգտագործում

Թեհրանի հրթիռների արտադրությունը գերազանցում է թշնամու դեմ հարվածներում դրա օգտագործման ծավալները, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, էլիտար ռազմական ստորաբաժանում) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին:

«Մեր կողմից ամեն օր արտադրվող հրթիռների քանակը գերազանցում է մեր սպառած քանակին։ Այսքան մեծ երկրում մենք կարող ենք դրանք արտադրել ցանկացած վայրում», – ասել է նա PBS-ին տված հարցազրույցում ՝ վստահեցնելով, որ Թեհրանն ունի հրթիռների արտադրության բազմաթիվ տարբերակներ։

«Նույնիսկ եթե այս պատերազմը տարիներ շարունակվի, Իրանը հրթիռներ կարտադրի», – ընդգծել է նա։

Leave a comment