Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան

Քաղաքականություն

12.08.2026 | 12:58

Ուկրաինայի Խերսոն քաղաքն օգոստոսի լույս 12-ի գիշերը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, Facebook-ում հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ հարձակման ժամանակ օգտագործվել են հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Խերսոնի ուղղությամբ գրանցվել է մարտավարական օդային հարվածների և կառավարվող ռումբերի սպառնալիք։

Ըստ Շանկոյի՝ «Շահեդ» տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքի Կենտրոնական և Դնեպրովսկի շրջաններին։ Զոհվել է 2, վիրավորվել՝ 10 մարդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հարված է հասցվել Խերսոնի չորս բնակավայրի։ Վնասվել են մասնավոր և բազմահարկ տներ, կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներ, մեքենաներ և պահեստ։

Եվս մեկ մարդ զոհվել, 10-ը՝ վիրավորվել է Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով։

 

 

Leave a comment