Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ 07:44-ին։ Այրվել են ննջասենյակն ու միջանցքը։

Հրշեջ-փրկարարները բնակարանից տարհանել են երկու քաղաքացու։

Leave a comment