https://arm.sputniknews.ru/20260210/inch-gnvov-en-otarvel-erevani-mankaparteznery-34-tarum-galjjany-zekujc-nerkajacrec-98653578.html
Ինչ գնով են օտարվել Երևանի մանկապարտեզները 34 տարում․ Գալջյանը զեկույց ներկայացրեց
Ինչ գնով են օտարվել Երևանի մանկապարտեզները 34 տարում․ Գալջյանը զեկույց ներկայացրեց
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր Սամվել Հակոբյանը առաջարկեց տեսանյութ պատրաստել, որտեղ հատիկ առ հատիկ և հստակ կնշվի, թե որ քաղաքապետերի օրոք որ մանկապարտեզներն են օտարվել։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T16:11+0400
2026-02-10T16:11+0400
2026-02-10T16:11+0400
մանկապարտեզ
երևան
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/2130/50/21305041_0:84:1600:984_1920x0_80_0_0_e76d18a2d3c3e2d18cc459fbd916cc2d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Երևանի ավագանու քննող հանձնաժողովի» հետ համատեղ ապօրինի օտարված գույքերի վերաբերյալ զեկույց է պատրաստել։ Զեկույցը Երևանի ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։Նա շեշտեց, որ զեկույցը պատրաստելու համար 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ են արվել։ Խոսքը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի, Երևանի նախկին թաղային համայնքների և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների ու դպրոցների տարածքների օտարման մասին է։Ըստ իրենց ուսումնասիրությունների՝ հիմնականում որպես լուծարման հիմք է ներկայացվել շենքերի թերբեռնվածությունը, շենքի վթարային լինելը, բայց դրանք հիմնավորող փաստաթղթեր չեն եղել։ Այդ ընթացքում լուծարվել և օտարվել է շուրջ 70 մանկապարտեզ, մի քանի տասնյակն էլ երկար տարիներ տրվել են վարձակալության կամ անհատույց օգտագործման։Որպես օրինակ Գալջյանը մի քանի հասցե նշեց, որտեղ ապօրինի կերպով տարածքներ են օտարվել․ Քանաքեռցու 2-32 հասցեի թիվ 249 մանկապարտեզի 1284 քմ շինությունն օտարվել է 5 մլն դրամով, բայց կադաստրային արժեքն այդ ժամանակ կազմել է 1 քմ-ի դիմաց մոտ 40 000 դրամ, բայց այն վաճառվել է 1քմ-ն մոտ 4000 դրամով, Նանսենի 1-ին նրբանցք 3 հասցեում գտնվող թիվ 25 մանկապարտեզի 165 քմ տարածքը վաճառվել է 1 մլն 392 հազար դրամով, բայց դրա կադաստրային արժեքը եղել է 7 մլն 611 հազար դրամ և այլն։«Երևանում 162 մանկապարտեզ կա, որոնցից շահագործվում է 145-ը։ Գործող մանկապարտեզներում 972 խումբ կա, որտեղ հաճախում է 27 718 երեխա, իսկ հերթում 13 933 երեխա կա։ Հերթագրված երեխաներից 4491-ը 2024 թվականի ծնվածներն են, իսկ 9442-ը՝ 2020-2023 թթ․։ Քաղաքային մակարդակով մեկ մանկապարտեզում միջինում հաճախում է շուրջ 151 երեխա, իսկ հերթում 96 երեխա է»,- ասաց Գալջյանը։ՔՊ խմբակցության ղեկավարը նշեց, որ այսօր մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր 2 երեխայի դիմաց հաշվվում է 1 հերթագրված երեխա։ Նրա խոսքով՝ սա գերազանցում է բնական ծանրաբեռնվածության սահմանները։ Շեշտեց՝ վերոնշյալ գործողությունները հանգեցրել էին նախադպրոցական կրթության հասանելիության կտրուկ նվազման, մանկապարտեզներում հերթերի ձևավորման, համակարգի սոցիալական ենթակառուցվածքների քայքայման։Գալջյանի խոսքով՝ երբ սկսել են այս զեկույցը կազմել, միայն 30-40 մանկապարտեզի մասին են իմացել, բայց ընթացքում 100 գործ դարձավ, որից 70-ը օտարմանն է վերաբերում։«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը հետաքրքրվեց, թե հանցագործության մասին քանի հաղորդում է ներկայացվել ու դրանցից քանիսի հիման վրա է քրեական գործ հարուցվել։Ի պատասխան Գալջյանը շեշտեց՝ դատախազություն ուղարկված գրության հիման վրա հայտնել են՝ մոտ 20 մանկապարտեզի վերաբերյալ գործ է հարուցված եղել, բայց կան գործեր որոնք կարճվել են։ Հավելեց՝ զեկույցը մինչ այժմ չի ուղարկվել դատախազություն, բայց առաջիկայում այն կուղարկվի։ Իսկանդարյանը նաև փորձեց հասկանալ, թե այս բոլոր հասցեներն ինչու հանրային գերակա շահ չեն ճանաչվում, որպեսզի կրկին մանկապարտեզներ կառուցվեն, ՔՊ-ական ավագանու անդամը նշեց՝ որովհետև հետագայում ընդդիմադիրները կասեն, թե այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահները, բյուջեից գումար պետք չէ ծախսել։«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ Սամվել Հակոբյանը դժգոհեց, որ էքսպրեսիա և էմոցիա չկար զեկույցը ներկայացնելիս։ Միևնույն ժամանակ էլ առաջարկեց տեսանյութ պատրաստել, որտեղ հատիկ առ հատիկ և հստակ կնշվի, թե որ քաղաքապետերի օրոք որ մանկապարտեզներն են օտարվել։ Պնդեց նաև շեշտել, թե այսօր այդ պաշտոնյաները քաղաքական որ ճամբարներում են, ընտրությունների ժամանակ ով ինչ է արել։Պնդեց՝ պետք է շատ հեռու գնալ՝ կոռուպցիա և անարդարություն գտնելու համար, քանի որ հենց քաղաքային իշխանությունների աշխատանքում երկուսն էլ կա։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2130/50/21305041_90:0:1511:1066_1920x0_80_0_0_dde31ab391ff2dc08facd95a42d27641.jpg.webp
մանկապարտեզ, երևան, երևանի ավագանի
մանկապարտեզ, երևան, երևանի ավագանի
Ընդդիմադիր Սամվել Հակոբյանը առաջարկեց տեսանյութ պատրաստել, որտեղ հատիկ առ հատիկ և հստակ կնշվի, թե որ քաղաքապետերի օրոք որ մանկապարտեզներն են օտարվել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Երևանի ավագանու քննող հանձնաժողովի» հետ համատեղ ապօրինի օտարված գույքերի վերաբերյալ զեկույց է պատրաստել։ Զեկույցը Երևանի ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նա շեշտեց, որ զեկույցը պատրաստելու համար 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ են արվել։ Խոսքը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի, Երևանի նախկին թաղային համայնքների և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների ու դպրոցների տարածքների օտարման մասին է։
«Հանձնաժողովից գրավոր հարցումներ են ուղարկվել մի շարք պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ավագանիների ու թաղապետերի կայացրած որոշումների հիմնավորումները ստանալու համար։ Նախադպրոցական կամ կրթական հաստատությունների լուծարում կամ միավորում, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզների տարածքների ամբողջական կամ մասնակի օտարում։ Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համադրության արդյունքում ձևավորվել է եզրակացություն՝ գործարքները կրել են համակարգված բնույթ, իրականացվել են կրկնվող սխեմաներով, ընդգրկել են Երևանի բոլոր վարչական շրջանները»,- նշեց Գալջյանը։
Ըստ իրենց ուսումնասիրությունների՝ հիմնականում որպես լուծարման հիմք է ներկայացվել շենքերի թերբեռնվածությունը, շենքի վթարային լինելը, բայց դրանք հիմնավորող փաստաթղթեր չեն եղել։ Այդ ընթացքում լուծարվել և օտարվել է շուրջ 70 մանկապարտեզ, մի քանի տասնյակն էլ երկար տարիներ տրվել են վարձակալության կամ անհատույց օգտագործման։
Որպես օրինակ Գալջյանը մի քանի հասցե նշեց, որտեղ ապօրինի կերպով տարածքներ են օտարվել․ Քանաքեռցու 2-32 հասցեի թիվ 249 մանկապարտեզի 1284 քմ շինությունն օտարվել է 5 մլն դրամով, բայց կադաստրային արժեքն այդ ժամանակ կազմել է 1 քմ-ի դիմաց մոտ 40 000 դրամ, բայց այն վաճառվել է 1քմ-ն մոտ 4000 դրամով, Նանսենի 1-ին նրբանցք 3 հասցեում գտնվող թիվ 25 մանկապարտեզի 165 քմ տարածքը վաճառվել է 1 մլն 392 հազար դրամով, բայց դրա կադաստրային արժեքը եղել է 7 մլն 611 հազար դրամ և այլն։
«Երևանում 162 մանկապարտեզ կա, որոնցից շահագործվում է 145-ը։ Գործող մանկապարտեզներում 972 խումբ կա, որտեղ հաճախում է 27 718 երեխա, իսկ հերթում 13 933 երեխա կա։ Հերթագրված երեխաներից 4491-ը 2024 թվականի ծնվածներն են, իսկ 9442-ը՝ 2020-2023 թթ․։ Քաղաքային մակարդակով մեկ մանկապարտեզում միջինում հաճախում է շուրջ 151 երեխա, իսկ հերթում 96 երեխա է»,- ասաց Գալջյանը։
ՔՊ խմբակցության ղեկավարը նշեց, որ այսօր մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր 2 երեխայի դիմաց հաշվվում է 1 հերթագրված երեխա։ Նրա խոսքով՝ սա գերազանցում է բնական ծանրաբեռնվածության սահմանները։ Շեշտեց՝ վերոնշյալ գործողությունները հանգեցրել էին նախադպրոցական կրթության հասանելիության կտրուկ նվազման, մանկապարտեզներում հերթերի ձևավորման, համակարգի սոցիալական ենթակառուցվածքների քայքայման։
Գալջյանի խոսքով՝ երբ սկսել են այս զեկույցը կազմել, միայն 30-40 մանկապարտեզի մասին են իմացել, բայց ընթացքում 100 գործ դարձավ, որից 70-ը օտարմանն է վերաբերում։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը հետաքրքրվեց, թե հանցագործության մասին քանի հաղորդում է ներկայացվել ու դրանցից քանիսի հիման վրա է քրեական գործ հարուցվել։
Ի պատասխան Գալջյանը շեշտեց՝ դատախազություն ուղարկված գրության հիման վրա հայտնել են՝ մոտ 20 մանկապարտեզի վերաբերյալ գործ է հարուցված եղել, բայց կան գործեր որոնք կարճվել են։ Հավելեց՝ զեկույցը մինչ այժմ չի ուղարկվել դատախազություն, բայց առաջիկայում այն կուղարկվի։ Իսկանդարյանը նաև փորձեց հասկանալ, թե այս բոլոր հասցեներն ինչու հանրային գերակա շահ չեն ճանաչվում, որպեսզի կրկին մանկապարտեզներ կառուցվեն, ՔՊ-ական ավագանու անդամը նշեց՝ որովհետև հետագայում ընդդիմադիրները կասեն, թե այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահները, բյուջեից գումար պետք չէ ծախսել։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ Սամվել Հակոբյանը դժգոհեց, որ էքսպրեսիա և էմոցիա չկար զեկույցը ներկայացնելիս։ Միևնույն ժամանակ էլ առաջարկեց տեսանյութ պատրաստել, որտեղ հատիկ առ հատիկ և հստակ կնշվի, թե որ քաղաքապետերի օրոք որ մանկապարտեզներն են օտարվել։ Պնդեց նաև շեշտել, թե այսօր այդ պաշտոնյաները քաղաքական որ ճամբարներում են, ընտրությունների ժամանակ ով ինչ է արել։
«Ձեզ համար հանցագործ են միայն ընդդիմադիրները։ Երբ մեր գործընկերոջ հետ ընդդիմադիր բլոգերը գնաց ու բացահայտեց մանկապարտեզներից մեկում խայտառակ վատ կատարած աշխատանքը, կոռուպցիոն դեպքը, բռնեցիք մարդկանց ծեծեցիք ու գործեր հարուցեցիք։ Ծեծողներն էլ դեռ բանտում չեն, իսկ տվյալ մանկապարտեզը շարունակում է պետությունից գումարներ ստանալ»,- ասաց Հակոբյանը։
Պնդեց՝ պետք է շատ հեռու գնալ՝ կոռուպցիա և անարդարություն գտնելու համար, քանի որ հենց քաղաքային իշխանությունների աշխատանքում երկուսն էլ կա։