Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը. Պուտին
Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներթափանցում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և այստեղ հակամարտության ներուժն աճում է։
Պուտինի խոսքով՝ Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ չխորանալով Ուկրաինայում հակամարտության պատճառների մեջ, սակայն ՌԴ-ն պատրաստ է համագործակցել իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Ճապոնիայի հետ։
«Ռուսաստանը, ամրապնդելով իր անվտանգությունը, միշտ պատրաստ է փնտրել փոխզիջումներ, որոնք ընդունելի կլինեն իր հարևանների համար»,-հայտարարել է ՌԴ նախագահը։