Վենսը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ԿԽԿ-ի ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումները

https://arm.sputniknews.ru/20260812/vensy-zelenskuc-pahanjel-e-dadarecnel-kkhk-i-entakarucvatsqneri-ughghutjamb-hardzakumnery-105674666.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98487362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1b781a2e19f6f849e14e49b91aa0f2ed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ուկրաինա, ջեյ դի վենս, վլադիմիր զելենսկի

ամն, ուկրաինա, ջեյ դի վենս, վլադիմիր զելենսկի

Բաժանորդագրվել

Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի նավթամուղային համակարգը Կասպից ծովի տարածաշրջանից դեպի համաշխարհային շուկաներ նավթ տեղափոխելու խոշորագույն երթուղին է և հիմնական ուղին Ղազախստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Կիևը պետք է դադարեցնի հարձակումները Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) նավթային օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին։

Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը հաղորդել էր` Վաշինգտոնը ստացել է Կիևի համաձայնությունը, որ Սև ծովում հարվածներ չհասցնի Ռուսաստանի հետ կապ չունեցող լցանավերին և ղազախական նավթի արտահանման համար օգտագործվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքներին։

«Ուկրաինան անցյալ ամսվա վերջին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պահանջից հետո դադարեցրել է Սև ծովի` կենսական նշանակություն ունեցող նավահանգիստն օգտագործող նավթատար լցանավերին ԱԹՍ–ներով ինտենսիվ հարվածների արշավը։ Վարչակազմը զգուշացրել է Ուկրաինային, որ դադարեցնի Սև ծովում Ռուսաստանի հետ կապ չունեցող նավերին հարվածելը»,-ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը նշում է, որ խոսքը վերաբերել է նաև ԿԽԿ-ի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուն։

Համաձայն հրապարակման՝ այն պահից ի վեր, երբ Զելենսկին և Վենսը քննարկել են այս թեման հուլիսի 31-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, Կիևը հարվածներ չի հասցրել ԿԽԿ տերմինալի մոտ գտնվող լցանավերին։

Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի նավթամուղային համակարգը Կասպից ծովի տարածաշրջանից դեպի համաշխարհային շուկաներ նավթ տեղափոխելու խոշորագույն երթուղին է և հիմնական ուղին Ղազախստանի համար. այս համակարգին է բաժին ընկնում երկրի արտահանման ավելի քան 80%-ը։ 1 500 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը Արևմտյան Ղազախստանի նավթահանքերը կապում է Սև ծովի ափերի հետ, որտեղ նավթը ԿԽԿ ծովային տերմինալի միջոցով բեռնվում է լցանավեր։

Հուլիսի 30-ին ԿԽԿ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գիշերը Սև ծովում կոնսորցիումի ծովային տերմինալի մոտ գտնվող երկու լցանավեր Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել։ Նավթի բեռնումը ժամանակավորապես դադարեցվել էր։

Leave a comment