Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ «Ժողովուրդ»

Բաժանորդագրվել

Ալեն Սիմոնյանը Անելյայի հետ հարաբերություններն օրինականացրել է հուլիսին։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

2025 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են, իսկ այս տարվա փետրվարին 46-ամյա Սիմոնյանը հայտնեց, որ նշանադրվել է 25-ամյա մոդել Անելյա Գուբրյանի հետ։

«Հարսանիքին հրավիրված են տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ քաղաքական և իշխանական դաշտից, ինչպես նաև Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները։ Սակայն առաջիկա հարսանիքի քաղաքական գլխավոր ինտրիգը, թերևս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է։ Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի երկարամյա քաղաքական ճանապարհը, ինչպես նաև վերջին շրջանում իշխանության ներսում տեղի ունեցած վերադասավորումները՝ հետաքրքիր է՝ վարչապետը ներկա կլինի՞ Սիմոնյանի հարսանիքին, թե՞ իր մասնակցությունը կապահովի այլ ձևաչափով»,– գրում է թերթը։

Պարբերականը նշում է, որ սա Ալեն Սիմոնյանի երրորդ հարսանիքն է լինելու։

«Սեպտեմբերի 5-ի միջոցառումը կարող է դառնալ ոչ միայն նախկին ԱԺ նախագահի անձնական կյանքի կարևոր իրադարձություն, այլև իշխանական վերնախավի յուրատեսակ հավաք, որտեղ հյուրերի կազմն ու հատկապես Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կամ բացակայությունը քաղաքական առումով պակաս հետաքրքիր չեն լինի, քան բուն հարսանիքը»,– եզրափակում է թերթը։

Ըստ պարբերականի` Ալեն Սիմոնյանի հարսնացուն վաղուց նրա օրինական կինն է, որի հետ հարաբերություններն օրինականացրել է մոտ մեկ ամիս առաջ։

Leave a comment