Հայաստանի չեմպիոնը պարտվեց, բայց պայքարը կշարունակի ֆուտբոլի Եվրոպայի լիգայում

Բաժանորդագրվել

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր նվազագույն հաշվով։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում պատասխան խաղում 0:2 հաշվով պարտվեց սլովենական «Ցելյեին»: Հայկական ակումբը պահեց անհրաժեշտ ոչ-ոքի հաշիվը մինչև խաղի 83-րդ րոպեն։ Հենց այդ րոպեին սլովենացիները բացեցին հաշիվը, իսկ ևս երկու րոպե անց՝ 85-րդ րոպեին, խփեցին իրենց այդքան անհրաժեշտ երկրորդ գոլը։

Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր նվազագույն հաշվով (2:1), ինչը բավարար չէր Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար:

Նշենք, որ Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի եվրագավաթային մեկ այլ մրցաշարի՝ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

Leave a comment