Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների ու ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի հանդիպումը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ: