Հայաստանի տարածքում TRIPP-ի երկաթուղու շինարարությունը պետք է մեկնարկի այս տարի. Ալիև

https://arm.sputniknews.ru/20260811/hajastani-taratsqum-tripp-i-erkatughu-shinararutjuny-petq-e-meknarki-ajs-tari-aliev-105662708.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/159/13/1591304_205:0:2936:2048_1920x0_80_0_0_c124df4071d837813e1bd6aec4d5113c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իլհամ ալիև, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, երկաթուղի

իլհամ ալիև, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, երկաթուղի

Բաժանորդագրվել

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոս – Sputnik. Հայաստանի տարածքում TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու շինարարությունը պետք է մեկնարկի այս տարի։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «AzTV» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախագահ Թրամփի հետ վերջին զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի տարածքում երկաթգծի շինարարությունը պետք է մեկնարկի այս տարի․ այնտեղ ընդամենը 42 կիլոմետր ճանապարհ է»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Նախիջևանի տարածքում երկաթուղու երկարությունը, նոր տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն, կկազմի 194 կմ, մինչդեռ նախկինում նախատեսվում էր 188 կմ։

«Մենք չենք կարող ժամանակ կորցնել․․․ Եթե որևէ մեկը ցանկանում է մասնակցել այս նախագծին, թող ժամանակ չկորցնի և օր առաջ պայմանավորվի մեզ հետ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Ալիևը«զգուշացրել է» Հայաստանին էներգետիկ ճգնաժամի մասին ԱԷԿ- ի փակումից հետո, մի բան, որին երկար տարիներ ձգտում են Բաքուն և Անկարան: Ըստ նրա` ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։

Նշենք, որ հուլիսի 9–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը ցանկանում է, որ օր առաջ TRIPP–ը կյանքի կոչվի և կանխատեսում է, որ այս տարվա աշնանը կլինեն գործնական քայլեր։

Թրամփի ուղի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ինհայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

2026 թվականի հունվարի 14-ինհրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից

Leave a comment