Այսօր, ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ օտարերկրացի մոտոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։