Քաղաքականություն
11.08.2026 | 20:06
Ռազմական ակադեմիան ավարտած սպաներին առաջին անգամ կհատկացվեն 41 միլիոն 956 հազար դրամի չափով բնակարանի գնման հավաստագրեր։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Քիչ առաջ ես ստորագրեցի, և իմ սեղանին են գտնվում այն հավաստագրերը, որոնք մի քանի օր հետո ես հանձնելու եմ մեր նորընծաներին, և այսօրվա շուկայական գներով այն կազմում է 41 միլիոն 956 հազար դրամ՝ յուրաքանչյուր հավաստագիրը, որ պիտի հանձնենք մեր սպաներին։
Առիթ կունենամ նրանց շնորհավորելու։
Այժմ ուզում եմ կոչով դիմել մեր սիրելի՛ երիտասարդներին և պատանիներին՝ այն ակնկալիքով, որ որոշում կընդունեք դառնալ սպա և պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ամրացնել մեր պետականությունը»,-նշել է Պապիկյանը։