Թրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի երեք ռազմավարության մասին

https://arm.sputniknews.ru/20260811/trampy-hajtararel-e-irani-het-hakamartutjunum-amn-i-ereq-razmavarutjan-masin-105660112.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105389375_75:0:1408:1000_1920x0_80_0_0_e8a59166e4c0a6855e1ab1d2804ac57b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփը համոզված է, որ ԱՄՆ ներկայիս ռազմավարությունը, որի շրջանակներում ծովային շրջափակման է ենթարկվում Հորմուզի նեղուցը, արդյունավետ է:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ հակամարտության հարցում ունի երեք ռազմավարություն, որոնցից մեկը ենթադրում է հարվածների վերականգնում:

Հակամարտությունն ավարտելու նպատակով վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը Մերձավոր Արևելքում միջնորդների մասնակցությամբ փորձեր են ձեռնարկում համաձայնեցնել նոր գործարքի պայմանները: Ինքը՝ Թրամփը, օգոստոսի 9-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ ոչ լիարժեք բանակցություններ է վարում, իսկ Իրանի տնտեսական իրավիճակն իբր վատանում է:

«Մենք ունենք երեք ռազմավարություն. անել այն, ինչ հիմա անում ենք՝ պարզապես շարունակել նույն կերպ և տեսնել, թե որքան վատ են ընթանում նրանց գործերը, քանի որ ընդհանուր առմամբ երկրում գնաճը 300% է: Կամ նրանց վրա շա՛տ, շա՛տ հզոր հարված հասցնել, կամ հաղթել նրանց տնտեսապես, բայց մենք այդպես էլ անում ենք», – ասել է Թրամփը քաղաքական մեկնաբան Ուեյն Ռութին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը համոզված է, որ ԱՄՆ ներկայիս ռազմավարությունը, որի շրջանակներում ծովային շրջափակման է ենթարկվում Հորմուզի նեղուցը, արդյունավետ է:

ԱՄՆ նախագահը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է, իբր, ի պատասխան Թեհրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:

Leave a comment