Քաղաքականություն
11.08.2026 | 18:50
«Պարոն Վարդևանյան, դուք ձեզ որպես ընտրված փոխնախագահ որքանո՞վ եք զգում ոչ լեգիտիմ։ Դա՞ է պատճառը, որ հեռու եք նստում պարոն Ալեքսանյանից, թե՞ մտածում եք, որ եթե մոտ նստեք, կարող է միգրացիա լինել «Քաղաքացիական պայմանագիր»։ Ես, որպես վարչության անդամ, ասում եմ, որ հույս չունենաք»,- այս մասին խորհրդարանի ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
ՔՊ պատգամավորն ընդդիմությանը մեղադրեց ադրբեջանական քարոզչական թեզերը Հայաստանի քաղաքական օրակարգ բերելու մեջ։
«Ամեն օր բարձր ամբիոնից ադրբեջանական թեզեր շրջանառելը լավ բանի մասին չի խոսում։ Դուք «Արևմտյան Ադրբեջան» թեզը դարձրել էիք նախընտրական քարոզարշավի առանցք։ Ինչքա՞ն փող պետք է ծախսեր Ադրբեջանը, որ դա դառնար Հայաստանում քաղաքական օրակարգ։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ դո՛ւք էլ եք ֆինանսավորվում Ադրբեջանի նախագահի աշխատակազմից»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։
Մանրմասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան