Քաղաքականություն
11.08.2026 | 17:49
Հունգարիայի խորհրդարանը պետության նոր ղեկավար է ընտրել Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային, որը պաշտոնից ազատվել էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այս պաշտոնը թափուր էր մնացել հուլիսին, երբ երկրի նոր վարչապետ Պետեր Մագյարը պաշտոնանկ էր արել իր նախորդի՝ Վիկտոր Օրբանի դաշնակից Տամաշ Շույոկին։ Այսպիսով, Հունգարիայի նոր վարչապետը ձգտում է թուլացնել իր նախորդի ազդեցությունը պետական ինստիտուտների վրա։
Շաբաթ օրը Մագյարի ղեկավարած իշխող «Տիսա» կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Բակային, որը 17 տարի եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր։
Հունգարիայի նախագահը հիմնականում ներկայացուցչական լիազորություններ ունի։ Այնուամենայնիվ, Անդրաշ Բակայի թեկնածությունը հետաքրքիր ընտրություն է։ Պետեր Մագյարը հայտարարել է, որ Բակայի կյանքը ծառայում է որպես «օրենքի գերակայության և սահմանադրական սկզբունքների նկատմամբ նվիրվածության օրինակ», քանի որ երկիրը պետք է «վերադառնա օրենքի գերակայության և սահմանադրական կառավարման ուղուն»։
«Տիսա» կուսակցությունը խորհրդարանում երկու երրորդի մեծամասնություն ունի, որն անհրաժեշտ էր՝ 73-ամյա Բակային առաջին փուլում ընտրելու համար՝ առանց ընդդիմության աջակցության։
Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունն իր իր դաշնակից KDNP-ի հետ միասին հայտարարել է խորհրդարանական քվեարկությունը բոկյոտելու մասին՝ պնդելով, որ Շույոկի հեռացումն «անօրինական» էր։