«Դուք կարաք դուրս գաք և քաղաքականապես մի կատարյալ ելույթ ունենաք, բայց ձեզնից առաջ էլ Հանրապետականի ժամանակ են ունեցել այդ ելույթը, Երկրորդ նախագահի ժամանակ էլ, Առաջին նախագահի ժամանակ էլ, բայց դա չի փոխել քաղաքական փոփոխությունների անիվը»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ցիկլը ավարտվում է, իշխանությունը փոխվում է և ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք, իհարկե, մեզ էլ, բոլորիս»,- նշեց ընդդիմադիր գործիչը։