Մի՛ փոշիացրեք 30 տարիները․ մինչև հիմա ադրբեջանցիները ռեպորտաժներով ասում են, թե առաջնագծում Սեյրան Օհանյանի գիծն ինչ ամրությամբ է կառուցված եղել․ Գեղամ Մանուկյան

«Իշխանության պատգամավորնե՛ր, որ ասում եք՝ մեր ԶՈՒ-ն, մեր բանակը. ո՞րն է ձեր բանակը, բանակ, որը կենսագրություն չունի՞»,- ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ շարունակելով. «Վստահ եմ՝ էստեղ որոշները ծառայել են Արցախի ՊԲ-ում. ջրվել ա ձեր կենսագրությունը: ՀՀ զինված ուժերը պատմություն չունեն: Սասուն Միքայելյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը ջնջված ա բանակից: 2022-ին ՊՆ պաշտոնական կայքից ջնջել են ազատամարտի պատմությունը: 5 տարի ա՝ կռիվ եմ տալիս, սկզբում ասում էին՝ համակարգիչն է, ծրագրային սխալ է… Ջնջել են»:

Leave a comment