Կոնգոյում Էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 2011-ի
Կոնգոյում Էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 2011-ի։ Հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 4381, իսկ մահացության ցուցանիշը՝ 45,9%։ Ավելի քան 700 մարդ գտնվում է հիվանդանոցներում և բժշկական մեկուսացման կենտրոններում՝ Էբոլա ախտորոշմամբ կամ հիվանդության կասկածով։
Հիվանդության բռնկումը սկսվել էր մայիսի 15-ին՝ արևելքում և Ուգանդայում։ Բռնկման էպիկենտրոնը ԿԴՀ-ի Իտուրի նահանգն է։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել էին, որ երկրում Էբոլայի բռնկումն ավարտվել է։