Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունները զգալի առաջընթաց ունեն։
Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրան»՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։ Նրա խոսքով՝ բանակցություններն այժմ գտնվում են կրիտիկական փուլում։
Դոհան աջակցում է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերին։
«Որպես միջնորդներ՝ մենք ցանկանում ենք, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ վերաբացվի», – հայտարարել է ալ-Անսարին։