Դրոնը Զապորոժիեի մարզում հարձակվել է եկեղեցու վրա

Բաժանորդագրվել

Ռուսաստանի բանակի սակրավորները վնասազերծել են անօդաչու թռչող սարքը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքը հարձակվել է Զապորոժիեի մարզի Կամենկա-Դնեպրովսկայայի Սուրբ Աստվածածնի եկեղեցու վրա։ Հարձակման պահին այնտեղ էր հոգևորականի ընտանիքը՝ փոքր երեխաների հետ։ Այս մասին հայտնում է Կամենկա-Դնեպրովսկայայի վարչակազմի ալիքը։

«Դրոնը բախվել է Սուրբ Աստվածածնի եկեղեցու դարպասին և չի պայթել։ Այդ պահին քահանայի ընտանիքը փոքր երեխաների հետ եկեղեցու տարածքից 5 մետր հեռու գտնվող տան մեջ էր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերի դրոնը հարվածել է եկեղեցու տարածքին։

Ռուսաստանի բանակի սակրավորները հանել են դրոնը և վնասազերծել այն։ Հարձակման հետևանքով տուժածներ չկան։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment