Լիբանանը դեռևս չի որոշել ԱՄՆ-ի հովանու ներքո Իսրայելի հետ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և իսրայելական կողմից սպասում է Բեյրութի պահանջների ճանաչմանը։ Այդ մասին հայտնել է Al Araby հեռուստաալիքը՝ հղում անելով լիբանանյան պաշտոնական աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք շտապում որոշել Իսրայելի հետ հաջորդ բանակցությունների ամսաթիվը, քանի դեռ իսրայելական կողմը չի ճանաչել մեր պահանջները»,- նշել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ լիբանանյան կողմի պահանջները ներառում են երկրի հարավում այսպես կոչված պիլոտային գոտիների ընդլայնումը, որտեղից դուրս են բերվելու իսրայելական ուժերը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը և ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների դադարեցումը։