Չինաստանում մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքը հուլիսին տարեկան կտրվածքով նվազել է 21.1%-ով՝ կազմելով 1.47 միլիոն միավոր: Այս մասին հայտնում է Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիան։
Անկումը գրանցվել է արդեն 10-րդ ամիսն անընդմեջ։
Միևնույն ժամանակ, ավտոմեքենաների արտահանումն աճել է 88.2%-ով՝ հասնելով 923 հազար միավորի։ Այդ թվում՝ նոր էներգիայի աղբյուրներով աշխատող տրանսպորտային միջոցների (NEV) արտահանումը կտրուկ աճել է՝ 2.5 անգամ կամ 148%-ով, և հասել 540 հազարի։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։