Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր է արել, աներոջը բռնել են։ Էդ մարդու աներն է, քաբաբ չէր տա ընտրության համար»,- Ազգային ժողովի այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Անդրադառնալով ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քրեական գործերին և կալանավորումներին՝ Կարապետյանը նշեց․

«Դուք յուրաքանչյուր գործ կարող եք կտրել ու ներկայացնել այդպես, բայց որևէ բան ժողովրդին չի ստիպի, չեք կարողանա համոզել, որ դուք իրավացիորեն էսքան պետք է ստեղ լինեիք։ Դուք էսքան պետք է ստեղ չլինեիք․ այստեղ պետք է լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Հարյուրավոր մեր ընկերներին տարաք, լցրիք բանտերը»,- ասաց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment