Շուշան Փաշինյանը հանդիպել է Սրբուհի Գալյանի հետ, նա աշխատո՞ւմ է Արդարադատության նախարարությունում

Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանի՝ Արդարադատության նախարարությունում գտնվելու կադրերը քննարկման առիթ են դարձել համացանցում։ Տարածված տեսանյութում նա երևում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ

Արդյո՞ք Շուշան Փաշինյանը աշխատում է Արդարադատության նախարարությունում․ MediaHub-ը դիմեց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանին, ով նշեց, որ Շուշան Փաշինյանը չի աշխատում նախարարությունում։

«Սրբուհի Գալյանի և Շուշան Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել «Մեկ օր նախարարի հետ» ծրագրի շրջանակում, Շուշան Փաշինյանը կարճ պրակտիկա է անցել»,- ասաց Մելքումյանը։

Leave a comment