ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին

Դիմելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանին՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հարցրեց. «Առաջին օրվանից էր հարց արծարծվում՝ վերջիվերջո ՀՀ սահմաններն ինչ ուրվագիծ ունեն ու ՀՀ տարածքն ինչքան է: 1980թ. հրապարակված Սովետական հանրագիտարանում ՀՀ տարածությունը 29,800 քառ. կմ է, նույնը գրված է 1979-ի հանրագիտարանում: Տեղյա՞կ եք արդյոք՝ ե՞րբ շրջանառության մեջ մտավ 29,743 քառ. կմ թիվը, հետաքրքիր է՝ 57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ»:

ՔՊ-ականն ասաց, որ կոնկրետ ամսաթիվ նշել չի կարող. «Անկախ ՀՀ-ի դասագրքերում նշված է 29,743 քառ. կմ թիվը, ենթադրում եմ՝ այդ պահին է տեղի ունեցել անցումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a comment