ՌԴ–ն «մեգասայենս» դասի սուպերգործիքների համաշխարհային առաջատարներից մեկն է. Պուտին

https://arm.sputniknews.ru/20260811/rdn-megasajens-dasi-supergvortsiqneri-hamashkharhajin-arajatarneric-mekn-e-putin-105645996.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105076849_31:0:2762:2048_1920x0_80_0_0_3f7ad86b56c7a037d94840e703506526.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գիտություն, վլադիմիր պուտին, ռուսաստան

գիտություն, վլադիմիր պուտին, ռուսաստան

Բաժանորդագրվել

Ֆունդամենտալ հետազոտություններում միշտ եղել է տիրույթ, որը կապված է եղել երկրի պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման հետ, նշել է ՌԴ առաջնորդը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը մեգասայենս (հսկայական, բարդ և շատ թանկ գիտական ​​գործիքներ – խմբ.) դասի սարքերի ենթակառուցվածքների համաշխարհային առաջատարներից մեկն է, Գիտության և կրթության խորհրդի՝ տեսակապի միջոցով կայացած նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ առաջնորդը նշել է, որ հիմնարար հետազոտությունները միշտ ունեցել են երկրի պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների, տեխնիկայի և զենքի մշակման հետ կապված տիրույթ։ Ընդ որում մեգասայենսի նթակառուցվածքները պետք է նպաստեն հայրենական արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների զարգացմանը։

Պուտինի խոսքով` այս հարցերը անմիջականորեն կապված չեն այսօրվա խորհրդի նիստի հետ, սակայն դրանք պետք է հաշվի առնել գիտության, կապի, կենսատեխնոլոգիայի, տիեզերքի և նոր էներգիայի, այդ թվում՝ ջերմամիջուկային սինթեզի ոլորտներում նպատակներ ձևակերպելիս։

«Տվյալ ոլորտներում մեծածավալ ​​ երկարաժամկետ խնդիրների լուծմանն է ուղղված մեգասայենս դասի սարքերի զարգացման համալիր ծրագիրը։ Արդյունքում, Ռուսաստանը, անկասկած, աշխարհի առաջատարների շարքում է նման բարդ գիտահետազոտական ​​ենթակառուցվածքների առումով», – հավելել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև կոչ է արել ռուսական բիզնեսին հանդես գալ որպես առաջընթաց գիտական ​​տեխնոլոգիաների պատվիրատուներ։

Պուտինը կարգադրել է տարածաշրջաններում ստեղծել ուժեղ համալսարանական կենտրոններ՝ գիտական ​​կադրերի պատրաստման համար, միաժամանակ ապահովելով Ռուսաստանում գիտական ​​հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը։

Բացի այդ, ինչպես հայտարարել է Պուտինը, Ռուսաստանի ինքնիշխանությունն ու զարգացումը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, կախված են նորարարությունների ներդրման արագությունից: Նախագահը նաև կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել գենետիկական ռեսուրսների ռուսական կենտրոնների աշխատանքին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում էր ունեցել ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ Նովոսիբիրսկի Ակադեմիական ավանում, որի ընթացքում նա հայտարարել էր, որ երբեք ոչնչից չի վախեցել, երբ ուսանողներից մեկն ասել էր, ՌԴ ղեկավարը կարող է անհոգ լինել՝ կապված արհեստական ​​բանականությունից բխող սպառնալիքներից:

Նովոսիբիրսկ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախագահ Պուտինը անձամբ է դիտել է ՍԿԻՖ սինխրոտրոնը, որը թույլ է տալիս գերվառ ռենտգենյան ճառագայթներ ստանալ։ Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել նյութի կառուցվածքը ատոմային մակարդակում. նման հետազոտությունները պահանջված են կենսաբանության, բժշկության, քիմիայի, նյութագիտության և այլ բնագավառներում։

Պուտինը պարզաբանել է, որ ՍԿԻՖ-ի գործարկման ժամկետները մի փոքր ուշանում են հակառուսական պատժամիջոցների պատճառով, սակայն ռուսաստանցի գիտնականներին հաջողվել է կարգավորել սարքավորումների բացակայող բաղադրիչների մշակումն ու արտադրությունը Ռուսաստանում։ Նա վստահեցրել է, որ պաշտոնական գործարկումը նվիրել են օգոստոսի վերջին կայանալիք «Տեխնոպրոմ-2026» ֆորումին, սարքը շահագործման կհանձնվի տարեվերջին, իսկ լիարժեք հզորությամբ այն կգործի 2027 թվականին։

Leave a comment