Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր Օմանի ծոցում լցանավի և «ռազմական ուժերի» մասնակցությամբ միջադեպի մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Օմանի ծոցում կոնտեյներատար նավ է ենթադրաբար հրթիռային հարվածի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ծովային անվտանգության ծառայության աղբյուրներին։

«Հրթիռը, ենթադրաբար, ընկել է կոնտեյներատար նավի վրա Օմանի ծոցում՝ Պակիստանի ափերի մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել էր Օմանի ծոցում լցանավի և «ռազմական ուժերի» մասնակցությամբ միջադեպի մասին: UKMTO-ի հրապարակած քարտեզի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցում՝ Պակիստանի Գվադար քաղաքից հարավ-արևելք:

Leave a comment