Հայաստանն ու ԱՄՆ Առևտրի պալատը քննարկել են գյուղատնտեսության, էներգետիկիայի և ՏՏ ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ


ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները։

Կոստանյանը և Չոքսին կարևորել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված հաջողություններն ու բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կյանքի կոչումը։


 

Leave a comment