Այս գիշերը ռուսական բանակը խմբային հարված է հասցրել Կիևում և Զապորոժիեում գտնվող ռազմաարդյունաբերական օբյեկտներին և տրանսպորտալոգիստիկ կենտրոններին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր գիշերը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով ՌԴ զինված ուժերը խմբային հարված են հասցրել, որի հետևանքով խոցվել են Կիևում և Զապորոժիեում գտնվող ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները ու տրանսպորտալոգիստիկ կենտրոնները», – ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։